Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1842-Ա 04.06.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.18/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԵՐ ՄԻՇԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նվեր Միշայի Ստեփանյանի (ծնված 01.01.1972թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1988 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 18.01.2019թ. հ.1-0016, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 24.01.2019թ. հ.376 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.04.2019թ. հ.20-Ել-504 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 12-րդ փողոցի հ.18/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 12-րդ փողոցի հ.18/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նվեր Միշայի Ստեփանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 174.67քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 174.67քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նորագավիթի 12-րդ փողոցի հ.18 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագավիթ 12-րդ փողոց հ.18/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ