Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1874-Ա 07.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի Հ.984-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խորեն Յանուկյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 28-ի հ.984-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի 11.05.2019թ. հ.ՇՆ-1-237 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 28-ի <<Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի հ.19 շենքի հ.32՝ 31.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին>> հ.984-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետից հանել «Գայանե Ջուլալյանին» բառերը, իսկ «3 անձ» բառերը փոխարինել «2 անձ» բառերով։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ