Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1876-Ա 07.06.2019թ.

 


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ.101-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.135 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 12.02.2019թ. հ.ՊՆ/510-192 գրությունը՝ Երևանի Արշակունյաց պողոտայի հ.135 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և երեք գույքային միավորների բաժանելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 344999.0քմ՝ Երևանի քաղաքապետի 2008 թվականի հունվարի 30-ի հ.320-Ա որոշմամբ ճշտված` 403459.5քմ մակերեսի փոխարեն:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի մայիսի 22-ի հ.101-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի հ.135 հասցեում գտնվող 87055.0քմ և 106664.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները <<հատուկ նշանակության>> հողերի կատեգորիայից փոխադրվել է <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողերի կատեգորիա։
Երևանի քաղաքապետի 2008թ. հունվարի 30-ի հ.320-Ա որոշմամբ` վերականգնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հողօգտագործման իրավունքը Արշակունյաց պողոտայի հ.135 հասցեում գտնվող՝ 403459.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ և թողարկվել է գլխավոր հատակագիծ /հողամասի նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարության իրավունքները պետական գրանցում չեն ստացել/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ, հողային օրենսգրքի 50-րդ, 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.02.2019թ. հ.18-06/2-10604 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արշակունյաց պողոտայի հ.135 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 344999.0քմ։
2. Արշակունյաց պողոտայի հ.135 հասցեում գտնվող 344999.0քմ մակերեսով հողամասը բաժանել 151280.0քմ, 106664.0քմ և 87055.0քմ մակերեսներով՝ երեք առանձին գույքային միավորների։
3. Հողամասերի սահմանները որոշվում են 151280.0քմ, 106664.0քմ և 87055.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը։
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված՝ 151280.0քմ, 106664.0քմ և 87055.0քմ երեք գույքային միավորներին տրամադրել համապատասխանաբար՝ <<Շիրակի փողոց, հ.1/35>>, <<Շիրակի փողոց, հ.1/36>> և <<Շիրակի փողոց, հ.1/37>> հասցեները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սույն որոշման 2-րդ կետում նշված՝ 106664.0քմ և 87055.0քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:
6. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ սահմանված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 151280.0քմ մակերեսով հողամասի գարծառնական նշանակությունը հատուկ նշանակության օբյեկտների է և հողամասի 1675.0քմ մակերեսով հատվածը ծանրաբեռնվում է մշտական սերվիտուտով:
7. Սույն որոշումից ծագող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
8. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
10. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ