Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1882-Ա 07.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի Հ.1752-Ա ԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ի Հ.1813-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գոհար Պետրոսյանի 06.06.2019թ. հ.Պ-1803, հ. Պ-1775 և Վաչագան Համբարձումյանի 05.06.2019թ. հ. Հ-5308 դիմումները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2019թ. մայիսի 27-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.1752-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ սյունակում «69.6» թվերը փոխարինել «309.5» թվերով, 8-րդ կետի 5-րդ սյունակում «Նաիրա Բաղդասարյանին» բառերը փոխարինել «Գոհար Պետրոսյանին» բառերով, իսկ «309.5» թվերը՝ «69.6» թվերով: Երևանի քաղաքապետի 2019թ. մայիսի 31-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.1813-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ սյունակում «137.54» թվերը փոխարինել «129.49 » թվերով։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ