ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1886-Ա 10.06.2019թ.

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիսակ Թարվերդյանի լիազորված անձ Նունե Սողոմոնյանի դիմումը՝ Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում, սեփականության իրավունքով Սիսակ Թարվերդյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07092018-01-0138 վկայական) անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-005-532-029) համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ըստ տարածագնա-հատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2018թ. հ.18-06/2-90606 եզրակացությունը.
1. Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 400.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Սիսակ Թարվերդյանին` տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1 176 000 (մեկ միլիոն հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Սիսակ Թարվերդյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ