Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1887-Ա 10.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2273-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի Հ.935-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Թեքեյան Կենտրոն>> հիմնադրամի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 19-ի հ.2273-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.05.2019թ. հ.18-06/2-33668 եզրակացությունը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 11.04.2019թ. հ.Կ-8/04/2019-1-0285 որոշումը.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 1-ի <<Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 19-ի հ.2273-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին>> հ.935-Ա որոշումը:
2. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 19-ի <<Խանջյան փողոցի հ.50 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հատակագիծ թողարկելու մասին>> հ.2273-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման մեջ <<947.21քմ>> թիվը փոխարինել <<976.36քմ>> թվով, իսկ <<975.07քմ>> թիվը՝ <<945.92քմ>> թվով.
2) որոշման 2-րդ կետում <<56832600 (հիսունվեց միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր)>> բառերը փոխարինել <<58581600 (հիսունութ միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր)>> բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 2)-րդ ենթակետը.
4) որոշումը լրացնել նոր՝ 5.1-րդ, 5.2-րդ և 5.3-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<5.1. Սույն որոշման 1-ին կետում նշված 945.92քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Խանջյան փողոց, հ.24/1>> հասցեն>>.
<<5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 945.92քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել ընդհանուր օգտագործման:>>.
<<5.3. Սույն որոշման 1-ին կետում նշված 945.92քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հետ կնքել 945.92քմ մակերեսով հողամասի համար անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման պայմանագիր և համաձայնագիր՝ հողամասի առուվաճառքի 18.09.2018թ. հ.115/2-ՊՓ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:>>:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը, որը կազմում է /1749000 /մեկ միլիոն յոթ հարյուր քառասունինը հազար/ ՀՀ դրամ չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Ընդունել ի գիտություն, որ համաձայնագրից և անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ