Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1914-Ա 11.06.2019թ.


ԳՐՈՄՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.19 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Բադալյանի լիազորված անձ Սուսաննա Բեորքյուբեյուքյանի դիմումը՝ Գրոմովի փողոցի հ.19 բնակելի տան, սեփականության իրավունքով Անահիտ Բադալյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.05.2005թ. հ.1630014 վկայականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 29.03.2019թ. հ.ԱՏ-27/03/2019-2-0202, 07.05.2019թ. հ.ԱՏ-03/05/2019-2-0112 տեղեկանքները:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 27.05.2019թ. հ.18-06/1-Բ-1839 եզրակա¬ցությունը.
1. Սահմանել, որ Գրոմովի փողոցի հ.19 բնակելի տան ավտոտնակի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 20.31քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են 20.31քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գրոմովի փողոցի հ.19 բնակելի տան ավտոտնակի զբաղեցրած 20.31քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անահիտ Բադալյանի հետ կնքել Գրոմովի փողոցի հ.19 բնակելի տան ավտոտնակի զբաղեցրած 20.31քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ժամկետով, տարեկան վարձավճարը հաշվարկելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով՝ պայմանագրում ներառելով նաև վարձատուի հետևյալ իրավունքները.
1) Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից.
2) Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ