Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1917-Ա 11.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ.100-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.19/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Վ.Գ.Մ>> ՍՊԸ-ի դիմումը՝ Երևանի Ադոնցի փողոցի հ.19/8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման 11.11.2013թ. հ.01112013-01-0107 վկայականը, բնակելի թաղամասի էսքիզային առաջարկը, 27.08.2018թ. հ.01/18-60871-76 քանդման թույլտվությունը, համաձայն որի անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման 11.11.2013թ. հ.01112013-01-0107 վկայականում ամրագրված` 2270.42քմ մակերեսով շինություններն ամբողջությամբ ենթակա են քանդման:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի մայիսի 22-ի հ.100-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի հ.19/8 հասցեում գտնվող 17200.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողերի կատեգորիայից փոխադրվել է <<բնակավայրերի>> հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Ադոնցի փողոցի հ.19/8 հասցեում գտնվող 17200.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ