Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1918-Ա 11.06.2019թ.


ԶԵՅԹՈՒՆԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.37/6 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Պարսամյանի դիմումը, Զեյթունի 3-րդ թաղամասի Լեփսիուսի 2-րդ փողոցի հ.37/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.12.2016թ. հ.01122016-01-0015 վկայական) գործառական նշանակությունը փոխելու մասին։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ անցումային բուֆերային գոտում, որն իր մեջ կարող է ներառել և բնակելի, և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.12.2018թ. հ.18-06/1-Պ-2842, 18.01.2019թ. հ.18-06/1-Պ-2842 և 22.05.2019թ. հ.18-06/1-Պ-1329 եզրակացությունները, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 14.03.2019թ. հ.Կ-11/03/2019-1-0357 որոշումը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Վարդան Պարսամյանին սեփականության իրավունքով պատկանող, Զեյթունի 3-րդ թաղամասի Լեփսիուսի 2-րդ փողոցի հ.37/6 հասցեում գտնվող՝ 194.78քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ