Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1922-Ա 11.06.2019թ.

 

<<ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 99 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 21.05.2019թ. հ.01/22.23/3525-19 գրությամբ ներկայացված <<Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 17.05.2019թ. հ.1424 ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ. հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Ն. Չարբախի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 277.2քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար շաբաթական երկու օր /երկուշաբթի, չորեքշաբթի/ ժամը 16.00-17.30՝ 15.000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով Հրանուշ Հարությունյանի /անձնագիր՝ AK 0587936, 005, 09.08.2010թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած վեց ամիս ժամկետով` մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ