Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1923-Ա 11.06.2019թ.

 

<<ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 168 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 21.05.2019թ. հ.01/22.23/3526-19 գրությամբ ներկայացված <<Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 14.05.2019թ. հ.1420 ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ. հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 256.8 քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 17.30-18.30՝ 25.000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ Հ/Կ /Երևան, Էստոնական փողոց, հ.14 շենք, բն. հ.70/ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած վեց ամիս ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ