Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1926-Ա 11.06.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով հողային օրենսգրքի 80-րդ հոդվածը, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2019թ. մայիսի 30-ին կայացած նիստերի արձանագրությունները.
1. Համաձայն սույն որոշման հ.1-3 հավելվածների 2019թ մայիսի 30-ին կայացած հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի հաղթողներին տրամադրել հողամասեր:
2 Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարների մուծումը /փոխանցումը/ թիվ 1 տեղական գանձապետական բաժանմունքում գտնվող Երևանի քաղաքապետարանի հ. 900015211395 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին մրցույթում հաղթողի կողմից վճարման ենթակա վճարումները կատարելուց հետո մրցույթում հաղթողի հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտ:
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) Մրցույթում հաղթողը իր միջոցներն է ներդնելու նախագծով հաստատված կառույցների և ինժեներական հաղորդագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումն ապահովելու համար:
2) Հողամասի կառուցապատման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:

 

Հավելվածներ


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ