Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1964-Ա 13.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի
Հ.1338-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2016թ. ապրիլի 15-ի «Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղեր սահմանելու մասին» հ.1338-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումը.
1) ցանկը լրացնել նոր՝ 5.1 կետով, հետևյալ բովանդակությամբ՝

5.1 Կիևյան փողոցում՝ հ.19Ա հասցեի դիմացի ճանապարհահատվածում (Կիևյան-Հակոբյան փողոցների խաչմերուկի հատված)

Երթևեկելի մասի եզրին զուգահեռ՝ միմյանց նկատմամբ հաջորդական տեղաբաշխմամբ

4 ավտոտեղ

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ