Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1972-Ա  22.05.2018թ.       
         
ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.47 ՇԵՆՔԻ Հ.2 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Երեմյանի դիմումը` Խորենացու  փողոցի հ.47 շենքի հ.2 ավտոտնակի /ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.03.2018թ. հ.3921 և հ.3922 վկայագրեր/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:     
Խորենացու փողոցի  հ.47 շենքի h.2  ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է  663 129  ՀՀ դրամ:             
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87-Ն որոշմամբ հաստատված  հավելվածով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արտակ Երեմյանի հետ կնքել համաձայնագիր  Խորենացու փողոցի հ.47 շենքի h.2 ավտոտնակի զբաղեցրած 24,5քմ մակերեսով հողամասի համար 04.12.1998թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-883 06/17 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում <<Ջուլիետա Իսկանդարյանը>> բառերը  փոխարինել <<Արտակ Երեմյանը>> բառերով.                                                
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը:>>.   
3)պայմանագրի 4-րդ կետում «1քմ-39000» թվերն ու բառը փոխարինել «1քմ-10710» թվերով ու բառով.
4)պայմանագրի 9-րդ կետում  «տաս» բառը փոխարինել «3» թվով, իսկ <<4855 /չորս հազար ութ հարյուր հիսունհինգ/>> թիվն ու բառերը՝ <<7872>> թվով:   
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:     
     



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ