Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1975-Ա  22.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ 



Հաշվի առնելով Թևոսյան փողոցի հ.48/4 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 15.03.2018թ. տրված հ.04/5514 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Լևոն և Լալա Աբրահամյանների կողմից 18.05.2018թ. և 14.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 180518022558001 և հ.000043/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 18.05.2018թ. և 14.05.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 503100 (հինգ հարյուր երեք հազար մեկ հարյուր) դրամ և 126672 (մեկ հարյուր քսանվեց հազար վեց հարյուր յոթանասուներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Լևոն և Լալա Աբրահամյանների հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ