Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1981-Ա  22.05.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Հաշվի առնելով Ռոբերտ Մավիսակալյանի իրավահաջորդներ՝ Ալեքսանդր Ռոբերտի Մավիսակալյանի. Հայկ Մուշեղի Մավիսակալյանի և Ռոբերտ Մուշեղի Մավիսակալյանի համաձայնությունները, տրված Պուշկինի փողոց հ.3 շենքի բակում Երևանի քաղաքապետի 2002թվականի հունվարի 07-ի հ.1 որոշմամբ վարձակալության իրավունքով տրամադրված 20.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2002թ. հունվարի 28-ին կնքված հ.94/ԳԱ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին և, Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Պուշկինի փողոց հ.3շենք, ավտոտնակ հ.4 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի՝ սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Պուշկինի փողոց հ.3շենք, ավտոտնակ հ.4  հասցեում գտնվող 33.89քառ.մետր ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ ավտոտնակ, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը  համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Ալեքսանդր Ռոբերտի Մավիսակալյանին /անձնագիր AR0371300, տրված 011 կողմից 12.07.2017թ, ծնված 05.12.1971թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Պուշկինի փողոց, հ.3շենք, բն.25/։
3.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո,  10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին՝ Ալեքսանդր Ռոբերտի Մավիսակալյանի. Հայկ Մուշեղի Մավիսակալյանի և Ռոբերտ Մուշեղի Մավիսակալյանի հետ կնքել 2002թ. հունվարի 28-ին կնքված հ.94/ԳԱ  հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ