Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1983-Ա  22.05.2018թ.

Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.54/6  ՀԱՍՑԵՈՒՄ ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻՍԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ  կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11.05.2018թ. տրված հ.18-06/Օ-111 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (02.03.2018թ. հ. Հ-1326, 07.05.2018թ. հ.Հ-2672).
1.ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 28.09.2017թ. հ.27/01-Հ-6560-01 համաձայնեցված նախագիծը, 22.09.2017թ. հ.27/01-Հ-6380 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 28.09.2017թ. հ.27/01-Հ-6560 շինարարության թույլտվությունը։
2.Հ.Ավետիսյան փողոցի հ.54/6 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 25.08.2017թ. տրված հ.25082017-01-0038 վկայական, որակավորման վկայական հ.035 տրված 05.12.2011թ.) քաղաքացի Միսակ Հովսեփյանին (անձնագիր AM 0680591 տրված 04.04.2012թ. 005-ի կողմից, ք. Երևան, Հ.Ավետիսյան փողոց, տուն հ.54/6) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 95.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 249080 (երկու հարյուր քառասունինը հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ