Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1984-Ա  22.05.2018թ.

ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.27/5 ՀԱՍՑԵՈՒՄ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԵՎ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի  հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11.05.2018թ. տրված հ.18-06/Օ-119 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (16.03.2018թ. հ.Մ-1933, 26.04.2018թ. հ.Մ-3146).
1.Ռուբինյանց փողոցի հ.27/5 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 26.10.2017թ. տրված հ.26102017-01-0016 վկայական, որակավորման վկայական հ.041 տրված 15.12.2011թ.) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Հայկ Մելիքյանի (անձնագիր AR 0431026 տրված 18.08.2017թ. 005-ի կողմից, ք. Երևան, Գյուլիքեխվյան նրբ, շենք հ.6, բն. հ.34), Աննա Մելիքյանի (անձնագիր AK 0282548 տրված 10.04.2009թ. 005-ի կողմից, ք. Երևան, Գյուլիքեխվյան նրբ., շենք հ.6, բն. հ.34) կողմից ինքնակամ իրականացրած 108.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի),  ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ և պատուհանները 5/հինգ/ հատ ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 297960 (երկու հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ