Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1986-Ա 03.07.2020թ.


ԷԼՄԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.185 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով, «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով և հիմք ընդունելով Է. Պողոսյանի դիմումը՝
1.Էլմիրա Հովհաննեսի Պողոսյանին՝ 2020 թվականի հուլիսի 3-ից նշանակել «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
2.Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:
3.Աշխեն Էդուարդի Բուռնազյանին՝ 2020 թվականի հուլիսի 3-ից ազատել «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ