Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1987-Ա  22.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.25/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԹԵՆԻԿ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սաթենիկ Ռաֆիկի Մուրադյանի (ծնված 10.04.1977թ.)դիմումը։ Երևանի Բուռնազյան փողոցի հ.25/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 242.27քմ, որից 166.5քմ մակերեսով հողամասը Սաթենիկ Ռաֆիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.05.2017թ. հ.1-0043, 08.12.2014թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2017թ. հ.5944 գրությունները, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2012թ. h.ԵԷԴ/0973/02/10 վճիռը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.07.2018թ. հ.20-Ել-638 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Բուռնազյան փողոցի հ.25/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Երևանի Բուռնազյան փողոցի հ.25/1  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սաթենիկ Ռաֆիկի Մուրադյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 166.5քմ(որից 19.7քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Վասիլ Ղազարյանի հետ) մակերեսով հողամասին կից 75.77քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 75.77քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Բուռնազյան փողոցի հ.25 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝  << Բուռնազյան փողոց հ.25/1 տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ