Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1989-Ա  22.05.2018թ.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ  ԸՄԲՇԱՄԱՐՏԻ  ԵՐԵՎԱՆԻ  ՄԱՐԶԱԱԿՈՒՄԲ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ԹԻՎ 20 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԵՎ ««ՆՈՐ ԱՐԵՇ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 899-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով՝
1.Հաստատել «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի  Երևանի  մարզաակումբ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Թիվ 22 պոլիկլինիկա» և ««Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների  գործադիր մարմինների  թափուր պաշտոններն  զբաղեցնելու համար 2018թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ