Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
  
1991-Ա  22.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԼԱՄԲՐՈՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.41/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՕՀԱՆՋԱՆԻ ՕՀԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Աշոտ Օհանջանի Օհանյանի (ծնված 25.12.1965թ.) դիմումը։ Երևանի Լամբրոնի փողոցի հ.41/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 351.73քմ, որից 89.89քմ մակերեսով հողամասն Աշոտ Օհանջանի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1997 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 07.11.2017թ հ.1-0030, 20.09.2017թ. h.26298 ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.11.2017թ. հ.13632 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.11.2017թ. հ.20-Ել-1140 եզրակացությունը, համաձայն որի Երևանի  Լամբրոնի փողոցի հ.41/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Լամբրոնի փողոցի հ.41/2 հասցեում հողամասը Աշոտ Օհանջանի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 89.89քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 261.48քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 351.73քմ մակերեսով հողամասի և 261.84քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Լամբրոնի փողոցի հ.41բ հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Լամբրոնի փողոց հ.41/2 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ