Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
1992-Ա  22.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱՅԻ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.25 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԱՊԵՏ ԻՎԱՆԻ ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարապետ Իվանի Բալաբեկյանի (ծնված 05.10.1960թ.)դիմումը։ Երևանի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի հ.25 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 473.47քմ, որից 408.24քմ մակերեսով հողամասը Կարապետ Իվանի Բալաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,01.12.2018թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.02.2018թ. հ.1-0006, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.02.2018թ. հ.1622 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2018թ. հ.20-Ել-364 եզրակացությունը, համաձայն որի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի հ.25 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի հ.25 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարապետ Իվանի Բալաբեկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 408.24քմ մակերեսով հողամասին կից 65.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 65.23քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի հ.25 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ