Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2015-Ա 03.07.2020թ.

 

ՖԱՆԱՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ
ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Մելիքյանի և Գայանե Մանուկյանի լիազորված անձ Գևորգ Մելիքյանի դիմումը՝ Ֆանարջյան փողոցի հ.29 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հովհաննես Մելիքյանին և Գայանե Մանուկյանին պատկանող շինության (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 20.06.2011թ. h.2795026 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020թ. փետրվարի 11-ի հ.195-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.05.2020թ. հ.18-08/1-Մ-4030 եզրակացությունը.
1. Ֆանարջյան փողոցի հ.29 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հովհաննես Մելիքյանին և Գայանե Մանուկյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական նշանակության տարածք /բժշկական կենտրոն/՝ <<ՀՀՇՆ 30-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով:
2. Երևանի քաղաքի ավագանու 2020թ. փետրվարի 11-ի հ.195-Ա որոշմամբ հաստատված, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի դրույթների համաձայն՝ Հովհաննես Մելիքյանին և Գայանե Մանուկյանին, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ֆանարջյան փողոցի հ.29 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի h.1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել ոչ բնակելի նշանակության՝ որպես հասարակական նշանակության տարածք։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ