Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2026-Ա 06.07.2020թ.


ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ «Արթին Էնթրփրայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի 25.06.2020թ. հ.225 գրությամբ ներկայացված առաջարկություններն ու խնդրանքը.
1.Թույլատրել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն)՝
1) Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 4769-Ա որոշման հավելվածի ցուցակին համապատասխան դուրսգրված տրանսպորտային միջոցների խոտանումից առաջացած ջարդոնը օտարել աճուրդով:
2) որոշման հավելվածի 26-րդ տողում նշված՝ 1982թ. արտադրության «Շկոդա 9ՏՌ» մակնիշի տրոլեյբուսը չկազմաքանդել և ապահովել այն որպես թանգարանային նմուշ համակազմ վիճակում պահպանությունը:
2. Առաջարկել Ընկերության տնօրենին՝
1) ջարդոնի օտարման մեկնարկային գինը սահմանել մեկ տոննայի համար՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
2) աճուրդի անցկացման համար որպես նախապայման ամրագրել դրույթ, համաձայն որի տրանսպորտային միջոցների կազմաքանդումը և առաջացած մետաղի ջարդոնի տեղափոխումն իրականացվելու է գնորդի կողմից և միջոցներով՝ դրույթն ամրագրելով նաև առուվաճառքի պայմանագրում:
3) ընդունել ի գիտություն, որ տրանսպորտային միջոցների խոտանումից առաջացած մետաղի ջարդոնի օտարման գործընթացի կազմակերպումը պետք է իրականացվի Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 4-ի հ. 538-Ա կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի մասնակցությամբ:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ