Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2031-Ա 06.07.2020թ.


ԱՆԶՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անզոր Ավետիսյանի լ/ա Արմեն Ավետիսյանի դիմումը` Արղության փողոցի հ. 30 տան դիմաց գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.11.2004թ. հ.1610694 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Արղության փողոցի հ. 30 տան դիմաց գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 782 996 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178–Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անզոր Ավետիսյանի հետ կնքել համաձայնագիր` Արղության փողոցի հ. 30 տան դիմաց գտնվող ավտոտնակի զբաղեցրած 35քմ մակերեսով հողամասի համար 09.11.2004թ. կնքված վարձակալության հ.30400 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<( այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.

3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
<<6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:>>.
<<6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:>>.
6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 11246 /տասնմեկ հազար երկու հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 10710 ՀՀ դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900035311027» թվով:
2. Անզոր Ավետիսյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Արղության փողոց, հ.19/2>> հասցեն։

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ