Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2035-Ա 06.07.2020թ.


Ն. ՉԱՐԲԱԽԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Վարդանյանի լ/ա Տ.Մովսեսյանի դիմումը՝ Ն. Չարբախի 7-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 22.05.2019թ. տրված հ. Հ-8077 արխիվային քաղվածքը, Ն. Չարբախի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի 07.11.1994թ. նիստի հ.17 արձանագրությունը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 30.10.2019թ. հ. 22/01-Մ-13367 գրությունը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 381.91քմ /փաստաթղթերով ամրագրված 370քմ մակերեսի փոխարեն/: Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-216-003/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.07.2019թ. հ.18-06/1-Մ-8640 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն. Չարբախի 7-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 370.0քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են 370.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն. Չարբախի 7-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող 370.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
4. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ