Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2036-Ա 06.07.2020թ.

 

ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.4 ՓՈՂՈՑԻ Հ.55/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Թամարա Պետրոսյանի լ/ա Գուրգեն Պետրոսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամաս հ.4 փողոցի հ.55/1 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 20.07.2011թ. հ.3203-Ա որոշումը, դրա հիման վրա թողարկված 10.10.2011թ. հ.2806-2011 գլխավոր հատակագիծը և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 20.10.2011թ. հ.2849370 վկայականը /ըստ վկայականի հողամասի մակերեսը 640.0քմ է/:
Երևանի քաղաքապետի 20.07.2011թ. հ.3203-Ա որոշման հիման վրա թողարկած 10.10.2011թ. հ.2806-2011 գլխավոր հատակագծում ամրագրված հողամասի անկյունային կոորդինատները նշվել են ոչ ճշգրիտ: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամաս հ.4 փողոցի հ.55/1 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 640.0քմ։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-001-429-003:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.08.2019թ. հ.18-06/1-Պ-2654 և 13.03.2020թ. հ.18-06/293 և 03.06.2020թ. հ.18-06/585 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամաս հ.4 փողոցի հ.55/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Սիլիկյան թաղամաս հ.4 փողոցի հ.55/1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն սահմանել բնակելի կառուցապատման:
3. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ