Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2037-Ա 06.07.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N260-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N260-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում).
1. Հանձնարարել Որոշման հավելվածում նշված կազմակերպությունների տնօրեններին եռամսյա ժամկետում կատարել Որոշմամբ սահմանված շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և արդյունքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետին։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կազմակերպությունների տնօրենների և աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ