Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2039-Ա 07.07.2020թ.

ԳԱՅԱՆԵ ՀՐԱՉԻ ԴԵՄԻՐՅԱՆԻՆ
ԵՐԵՎԱՆԻ «ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.71 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Դեմիրյանի հետ 2016թ. դեկտեմբերի 14-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «դ» ենթակետը՝
1.Գայանե Հրաչի Դեմիրյանին՝ 2020 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի «Նելսոն Ստեփանյանի անվան հ.71 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.Երևանի «Նելսոն Ստեփանյանի անվան հ.71 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արմենուհի Գրիգորի Սեյրանյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ