Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2054-Ա 21.06.2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԾՆՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման հ.1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով.
1. Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայող Երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ ծնողների տեսակցությունը 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը կազմակերպելու համար.
1) Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 15-ի հ.1603-Ա որոշմամբ իրականացված ծրագրի կազմակերպման պատասխանատուներին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ համաձայն հ.1 հավելվածի և շնորհակալագրերով՝ համաձայն հ.2 հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Խաչատրյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Զաքարյանի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր. Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ