ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2055-Ա 09.07.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԸ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող տեխնիկական միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն կից հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Պայմանագրի կնքումից հետո, հնգօրյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել գույքի հանձման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ