Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2057-Ա 09.07.2020թ.


ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ
ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռիմա Սամսոնյանի դիմումը՝ Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն, Շահեն Աբրահամյանին, Շանթ Աբրահամյանին պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15032016-01-0200 վկայական), զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ հողամասի տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 95.27քմ (ծածկագիր՝ 01-002-219-014), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա: Օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.10.2019թ. հ.18-06/1-Ս-7718 և 30.01.2020թ. հ.18-06/1-Ս-264 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 հասցեում գտնվող բնակելի տանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 95.27քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 95.27քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 բնակելի տանը կից՝ 95.27քմ մակերեսով հողամասին տրամադրել «Ծարավ Աղբյուրի փողոց, հ.53/12» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 հասցեում գտնվող բնակելի տանը կից՝ 95.27քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5. Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 բնակելի տանը կից՝ 95.27քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 հասցեում գտնվող, Ռիմա Սամսոնյանին, Շահեն Աբրահամյանին, Շանթ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից՝ 95.27քմ մակերեսով հողամասն, առանց կառուցապատման իրավունքի, ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջիններիս՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 431.001 (չորս հարյուր երեսունմեկ հազար մեկ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Ծարավ-Աղբյուրի փողոցի հ.53/8 և «Ծարավ-Աղբյուրի փողոց, հ.53/12» հասցեներում գտնվող գույքերին, որպես մեկ գույքային միավորի՝ տրամադրել «Ծարավ Աղբյուրի փողոց, հ.53/8» հասցեն:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Ավան վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռքբերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
8. Սահմանել, որ սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
9. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Ռիմա Սամսոնյանի, Շահեն Աբրահամյանի, Շանթ Աբրահամյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
10.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
11.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ