Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2058-Ա 09.07.2020թ.


ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ
ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Մանուկ Հովհաննիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Գրիգոր Հովհաննիսյանին պատկանող, Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02032018-01-0069 վկայական/ ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 83.58քմ /ծածկագիր՝ 01-011-518-001, որը ներառված է Երևանի ավագանու 11.09.2012թ. հ.500-Ն որոշման մեջ՝ 62505 տող/, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան օտարվող հողամասերը փաստացի սահմանակից են ընդլայնվող հողամասերին և օտարվող հողամասերի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, դրանք կարող են օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատակնքների իրականացման նպատակով/։
Քննարկվող մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, համապատասխանում է նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.06.2020թ. հ.18-06/1-Հ-4179 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից հողամասի փաստացի մակերեսը կազմում է 83.58քմ:
2. Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից՝ 83.58քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից՝ 83.58քմ հողամասին տրամադրել «Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/1» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից՝ 83.58քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները /կատեգորիան/ սահմանել համապատասխանաբար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման։
5. Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 հասցեին կից՝ 83.58քմ հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով, կառուցապատման իրավունքով, օտարել (վաճառել) Գրիգոր Հովհաննիսյանին` տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 245725 /երկու հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/4 և Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/1 հասցեներում գտնվող գույքերին, որպես մեկ գույքային միավորի տրամադրել «Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/4» հասցեն:
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
9. Սույն որոշման 1-ին կետում նշված 83.58քմ հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
10.Սահմանել, որ սույն որոշման 9-րդ կետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
11. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
12. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
13. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
14. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ