Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2068-Ա 13.07.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ 19 Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Ենոքյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամաս 19 հ.2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և նոր հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել, հողի սեփականության իրավունքի 10.09.1994թ. հ.019747 պետական ակտը և 02.10.2006թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.15810 վկայագիրը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամաս 19 հ.2 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4808.4 քմ /հողի սեփականության իրավունքի հ.Ա019747 պետական ակտում ամրագրված 5000.0քմ-ի փոխարեն/:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, «Նորվատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.06.2020թ. հ.18-06/1-Ե-2711 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամաս 19 հ.2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 4808.4քմ /բազմամյա տնկարկներ /խաղողի այգի//։
2. Հողամասերի սահմանները որոշվում է 4808.4քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ