Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

21-Ա  11.01.2019թ.
                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի Հ. 2264-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գագիկ-Դավիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆիկ Պողոսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 18-ի հ.2264-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 18-ի «Կոմիտասի պողոտայի հ.51/5 հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում լրացում կատարելու մասին» հ.2264-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 2-րդ ենթակետով,  հետևյալ բովանդակությամբ.
«2)պայմանագրի 6-րդ կետը ավելացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից  հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի  իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:»:»


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ