Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2113-Ա 16.07.2020թ.


«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ Հ.155 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի №1504-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 28.04.2020թ. (հ.4 արձանագրություն) որոշումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 02.07.2020թ. հ.12-61581 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Հեղինար Գրիշայի Դավթյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի N 1504-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 3-րդ սյունակում՝ «Դավթյան Հեղինար Գրիշայի» բառերը փոխարինել «Վարդանյան Քնարիկ Խաչատուրի» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ սյունակում՝ «չի աշխատում» բառերը փոխարինել ««Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ