Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

219-Ա 06.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ՝ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԵ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Քաղաքացի Տիգրան Գրիգորյանի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանի կողմից Երևանի քաղաքապետին 18.10.2018թ. հ.Գ-5160, 13.11.2018թ. հ.Գ-5768 և 13.11.2018թ. հ.Գ-5769, ՀՀ ՊՎԾ պետին 29.10.2018թ. հ.Գ-5484 և.ՀՀ ԱԱԾ-ի տնօրենին հասցեագրված 19.10.2018թ. հ.Г-367, 23.10.2018թ. հ.Г-374 դիմումների հիման վրա (որը 14.11.2018թ. հ.27/7-748 գրությամբ առաքվել է Երևանի Քաղաքապետարան) հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ), քաղաքացի Անդրանիկ Ավագյանի կողմից՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման և համապատասխան թույլտվության իրականացվել է քարե շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որը սահմանափակում է դեպի քաղաքացի Տիգրան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի (վկայկան 06.07.2009թ. հ.2531709) մուտքի մոտեցմանը և խախտում վերջինիս օրինական իրավունքները։ Նշված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է ինքնակամ կառույցի` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված լինելու փաստը, որի առնչությամբ՝ դեռևս 05.10.2018թ., Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների շրջանակում, քաղաքացի Անդրանիկ Ավագյանի նկատմամբ, 05.10.2018 թվականին կազմվել է հ.028232 արձանագրությունը, որը նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների շրջանակում ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործը քննելու նպատակով, որի արդյունքում հարուցված համապատասխան վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից 31.10.2018 թվականին ընդունված հ.Վ-40/6 որոշմամբ Ա.Ավագյանը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 400 000 ՀՀ դրամի չափով:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը և «Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է համապատասխան վարչական վարույթ՝ Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում քաղաքացի Անդրանիկ Ավագյանի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը քանդելու համար։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Քաղաքացի Տիգրան Գրիգորյանի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանի վերոնշյալ դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վերոնշյալ ինքնակամ շինության` առանց համապատասխան շինարարության թույլտվության կառուցված լինելու և առանց համապատասխան հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի դրույթներով, քաղաքացի Անդրանիկ Ավագյանին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ ձեռնարկել քայլեր ինքնակամ կառույցը քանդելու և դրանով ծանրաբեռնված հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 30.11.2018թ. հ.19/24983 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի կոդ՝ AG012869730AM/ սակայն առաջարկվող ժամկետում որևէ քայլ չի ձեռնարկվել՝ Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ), վերջինիս կողմից օգտագործվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն, ապօրինի տիրապետումից ազատելու ու այդ հողամասում առկա ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ:
Կազմակերպված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում և ինքնակամ կառույցի հետագա տնօրինման վերաբերյալ Երևանի քաղաքապետի խորհրդականի 20.11.2018թ. հ.04/22733 և 27.11.2018թ. հ.04/84693 գրություններով տրված մասնագիտական կարծիքի համաձայն հիմնավորվել է, որ սույն վարչական վարույթի շրջանակներում քննարկվող և քաղաքացի Անդրանիկ Ավագյանի կողմից Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ) օգտագործվող հողամասն ու դրանում կառուցված ինքնակամ կառույցը գտնվում են հեռանկարային ճանապարհի լայնացման սահմաններում, ուստի հիմնավորվում է այն փաստական հանգամանքը, որ առկա ինքնակամ կառույցը փաստացի արգելք է ստեղծում նախատեսվող ճանապարհի լայնացման ու այն շահգործման հանձնելու համար և այն ենթակա չէ օրինականացման ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման շրջանակներում:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստաված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝
ա) դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվծի 2-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման պահանջները՝


Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Չօրինականացնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ) գտնվող՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։
2. Առաջարկել Անդրանիկ Նվերի Ավագյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկօրյա ժամկետում քանդել Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ) կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
3. Նախազգուշացնել Անդրանիկ Նվերի Ավագյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում, նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:
4. Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Անդրանիկ Նվերի Ավագյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ) կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում՝ Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ) կառուցված ինքնակամ շինության քանդման և սույն որոշման հանձնարարականների կատարմամբ պայմանավորված այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից:
7. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Նվերի Ավագյանի կողմից կառուցված շինությամբ ծանրաբեռնված հողատարածքը գտնվում է Երևան քաղաքի Շիրազի փողոցի հ.8 հասցեի շենքի դիմաց՝ բենզալցակայանի հետնամասում (Շիրազի փողոցի հ.7/1 հասցեի հողամասի հարևանությամբ), որը գտնվում է հեռանկարային ճանապարհի լայնացման սահմաններում և ներկա պահին ճանապարհի հարցը դեռևս կանոնակարգված չէ, ուստի ինքնակամ կառուցված շինությունը ենթակա է ապամոնտաժման՝ ազատելով Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքն ավելորդ ծանրաբեռնված ինքնակամ շինությունից, ինչը բխում է հանրային շահերից:
8. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
9. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ