Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

220-Ա 06.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.10 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԶԱՏ ԱՐԵՎՇԱՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ազատ Արևշատի Քոչարյանի (ծնված 26.06.1940թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.06.2018թ. հ.1-0020, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.05.2018թ. հ.10701 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.06.2018թ. հ.20-Ել-542 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Երկաթուղայինների 9-րդ փողոցի հ.10 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Երկաթուղայինների 9-րդ փողոցի հ.10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ազատ Արևշատի Քոչարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 258.76քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 258.76քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ (2001թ.-ի մայիսի 15-ի դրությամբ առկա է եղել 7x5 քմ չափերի շինություն):
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երկաթուղայինների փողոցի հ.10/10 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ « Երկաթուղայինների 9-րդ փողոց հ.10 տուն»։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ