Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

227-Ա 07.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ Ֆ.ՏՈԼԲՈՒԽԻՆԻ ՓՈՂՈՑ Հ.34 ՇԵՆՔ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԼԱՐԻՍԱ ԱՎԵՏԻՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.01.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-3 մասնագիտական եզրակացությունը, Ֆ.Տոլբուխինի փողոց հ.34 շենքի համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (06.11.2018թ. հ.Հ-7996, 24.12.2018թ. հ.Հ-9492).
1. Երևան, Արաբկիր Ֆ.Տոլբուխինի փողոց հ.34 շենք հ.45 հասցեում՝ քաղաքացիներ Սևակ Սիմոնի Հարությունյանի և Լարիսա Ավետիսի Մխիթարյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1 /մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 05.09.2018թ. տրված հ.05092018-01-0119 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 4100 (չորս հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ