Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2271-Ա 01.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԺՈՎԿՎԱ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրամիության դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ծրագրի ղեկավարների և տեխնիկական փորձագետների վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին` 2019 թվականի հուլիսի 2-ից 6-ը գործուղել Ուկրաինայի Ժովկվա քաղաք:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ