Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2272-Ա 01.07.2019թ.

 

<<«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով <<«Նուբարաշեն» պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 07.06.2019թ. հ.02/10-46892հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2016թ. հուլիսի 28-ի հ.2751-Ա որոշումը.
1.Թույլատրել <<«Նուբարաշեն» պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Նուբարաշենի Չնքուշի փողոցի հ.4/3 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.23092015-01-0103 վկայական)՝ 35քմ մակերեսքի համար քաղաքացի Ռոբերտ Վլադիմիրի Սուլեյմանյանի (անձնագիր՝ AM0680129, տրված՝ 04.04.2012թ., 067-ի կողմից) հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ երեք տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, ավտոտեխսպասարկման ծառայություններ կազմակերպելու նպատակով, հետևյալ պայմաններով։
1) հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը՝ տարեկան վարձավճարի չափը սահմանել 420.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2019 թվականի հունիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4)վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել <<«Նուբարաշեն» պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի տնօրենին.
1) սույն որոշման համաձայն՝ ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ.
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ