Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2354-Ա 03.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.53 ՇԵՆՔԻ
Հ.46 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալիսա Առաքելյանի դիմումը՝ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.53 շենքի հ.46 բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով և 318-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ. 41-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/2826/05/15 վարչական գործով 18.07.2016 թվականին կայացված վճիռը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.03.2018թ. հ. 14032018-01-0219 վկայական), Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.53 շենքի հ.46 բնակարանը նվիրել Գևորգ Առաքելյանին, Մարիամ Նահապետյանին, Տիգրան Հովհաննիսյանին և Ալիսա Առաքելյանին (4 անձ, այսուհետ նվիրառուներ)` որպես սեփականություն:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ