Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2355-Ա 03.07.2019թ.


ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԻ Հ.195 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Դանիելյանի լիազորված անձ Արման Ստեփանյանի դիմումը՝ Աղի հանքի հ.195 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.02.2018թ. հ. Հ-974 արխիվային տեղեկանքը /ըստ տեղեկանքի՝ հողամասի մակերեսը կազմում է 400.0 քմ/:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Աղի հանքի հ.195 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 378.31քմ՝ արխիվային տեղեկանքում ամրագրված՝ 400.0 քմ մակերեսի փոխարեն։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 378.31քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր` 01-002-106-014/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.06.2019թ. հ. 18-06/1-Ս-4009 եզրակացությունը.
1. Վերականգնել Աղի հանքի հ.195 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 378.31քմ մակերեսի չափով։
2. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող՝ 378.31քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Գագիկ Դանիելյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Աղի հանքի հ.195 հասցեում գտնվող 378.31քմ մակերեսով հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ