Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2360-Ա 03.07.2019թ.

 

ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Պողոսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 22-ի հ.854-Ա որոշման հիման վրա, Մանանդյան փողոցի հ.25ա շենքի բակում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.03.2006թ. հ.2090011 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության` Մանանդյան փողոցի հ.25ա շենքի բակում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 921378 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ.Մկրտչյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գրիգոր Պողոսյանի հետ կնքել համաձայնագիր` Մանանդյան փողոցի հ.25ա շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 30.6քմ մակերեսով հողամասի համար, 31.08.2005թ. կնքված վարձակալության հ.700 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաներով օտարելու վարձատուին.>> բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել << և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7.Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կանոնակարգմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում <<1/մեկ/>> թիվը և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<1384>>թիվը՝ <<4153>> թվով:
2. Գրիգոր Պողոսյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Մանանդյան փողոց, հ.25ա շենք, ավտոտնակ հ.2» հասցեն:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ