Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2368-Ա 10.08.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի հ.13-Ն հրամանով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թվով 2 թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն ապահովել մրցույթների հայտարարությունների հրապարակումը www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի պաշտոնական www.yerevan.am համացանցային կայքում, ինչպես նաև համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստա¬կան աշխատանքների իրականացումը:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 և հ.202 սենյակներում:
Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ կարող են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ. Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն