Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2369-Ա 10.08.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի Հ.760-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 10.07.2020թ. 20-ել-Գ-3910 եզրակացությունը քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 3-ի «Երևանի Շրջանային փողոցի հ.82 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Լյուդվիկ Շալիկոյի Գրիգորյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.760-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շրջանային փողոցի հ.82 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ