Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2370-Ա 10.08.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի Հ.3831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 10.07.2020թ. 20-ել-12-130 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 30-ի «Երևանի նոր Արեշի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Վահան Եղիշի Ռուբենյանի, Սվետլանա Հարությունի Լագլագյանի իրավունքները վերականգնելու 519,71քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին հ.3831-Ա որոշման վերնագրում, 2-րդ կետում «519.71» թիվը փոխարինել «437․18» թվով, նախաբանում, 1-ին կետում «819,71» թիվը փոխարինել «737․18» թվով, որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ