Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

239-Ա 07.02.2019թ.

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Հ.105-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Զարուհի Սարգսյանի 05.02.2019թ. Ս-810 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2019թ. հունվարի 25-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 105-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 3-րդ և 5-րդ սյունակներում «h.52/2, հ. 52/3, հ. 72/9, հ. 72/10 և հ. 72/13» բառերը փոխարինել «հ. 52/2 և հ. 72/13» բառերով, 5-րդ սյունակում «/վկ. հ. 07022018-01-0043, հ. 06042016-01-0099, հ. 17112017-01-0039, հ. 07022018-01-0041 և հ. 05062018-01-0049/» բառերը փոխարինել «/վկ. հ. 07022018-01-0043 և հ. 05062018-01-0049/» բառերով, «Զարյան փողոց, հ. 72/9» բառերը` «Զարյան փողոց, հ. 72/13» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ