Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

240-Ա 07.02.2019թ.



240-Ա 07.02.2019թ.ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի 

Հ.4136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մկրտիչ Սարգսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի օգոստոսի 20-ի հ.4136-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի օգոստոսի 20-ի <<Մկրտիչ Սարգսյանին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին>> հ.4136-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման 1-ին կետում <<Շահումյան 16-րդ>> բառերից առաջ լրացնել <<Շահումյան 16-րդ փողոցի հ.140/10 հասցեին կից գտնվող՝ 228.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո,>> բառերը:>>:
2) որոշման 1-ին կետում ավելացնել 1), 2) և 3) ենթակետերը, հետևյալ բովանդակությամբ.
<<1) Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան 16-րդ փողոցի հ.140/10 հասցեին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 228.0քմ:>>.
<<2) Հողամասի սահմանները որոշվում են 228.0քմ մակերեսով սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը:>>.
<<3) Շահումյան 16-րդ փողոցի հ.140/10 հասցեին կից գտնվող` 228.0քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Լուկաշինի փողոց, հ.7/25>> հասցեն:>>.
2. Որոշման 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ